News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ միջազգային հարության ջանքերը պտուղ են տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` փոխնախարարի հայտարարությունները մատնանշում են մի շարք միտումներ: «Ամենագլխավորն այն է, որ միջազգային հանրության ջանքերը պտուղ են տվել եւ Ադրբեջանը ֆաշիստական հռետորությունը փոխարինել է շովինիստականով»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Մեկնաբանելով Արազ Ազիմովի արտահայտությունն այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքները  «կվիրավորեն Խոջալուում սպանված ադրբեջանցիների հիշատակը», ԼՂՀ  նախագահի մամուլի քարտուղարը նման մոտեցումը դեմագոգիա անվանեց:  «Այդ տեսանկյունից ստացվում է, որ Բաքվի  «Բինա» օդանավակայանի աշխատանքը վիրավորում է այն հարյուր հազարավոր հայերին, որոնք ապրել ու աշխատել են Բաքվի բարգավաճման համար, սակայն հետո հարկադրաբար լքել են քաղաքը, կամ սպանվել են կազմակերպված կոտորածի ժամանակ: Մեկը մյուսի հետ կապելու փորձը ցույց է տալիս Ադրբեջանի ներսում տիրող ծանր բարոյահոգեբանական իրավիճակը»,- նշեց Դավիթ Բաբայանը:  Միեւնույն ժամանակ նա անընդունելի է համարում միտումների շարունակությունը, որոնց պատճառով օդանավակայանի թեման որոշ քաղաքական գործիչների, քաղաքագետների եւ լրատվամիջոցների համար շոուի է վերածվել:

Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքները վերականգնելու նախաձեռնություններն Ադրբեջանում հիստերիկ արձագանքներ են առաջ բերել: Այնտեղից անընդհատ սպառնում են «պայթեցնել»  կամ «հարկադրաբար վայրէջքի տանել» Ստեփանակերտ թռչող օդանավերը: Վերջերս Ադրբեջանի կառավարությունն այդ սպանալիքները կյանքի կոչելու համար «իրավական բազա» ապահովող որոշում է ընդունել:

Երեւան կատարած այցի շրջանակում, պատասխանելով  NEWS.am-ի թղթակցի հարցին, Նիկոլայ Բորդյուժան  կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի կողմից հնչած` հայկական օդանավերի պայթեցման սպառնալիքները կամ անհաջող  մեկնաբանություն են եղել, կամ` անհաջող կատակ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել էր, որ Ադրբեջանին քաղաքակիրթ պետություն է համարում, որտեղ նման որոշումներ ընդունել չեն կարող:

Այդ հայտարարությանն ի պատասխան` Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը փետրվարի 4-ին «հստակեցրել է», որ Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում քաղաքացիական ինքնաթիռներ ռմբակոծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ