News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտին կայցելի Հյասատան եւ Ադրբեջան: Ինչպես Ալասանիան հայտարարել է լրագրողներին` հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Նրա խոսքով` տարածաշրջանային անվտանգությունը մեկ երկիր չի կարող ապահովել: Անհրաժեշտ է օգտագործել համագործակցության բոլոր ձեւերը եւ Վրաստանն այդ ծրագրերում կլինի առաջատար երկրներից մեկը, ընդգծել է Ալասանիան:

Բացի այդ, Ալասանիան Թուրքիա կատարելիք այցում ուղեկցելու է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Անկարա կատարվելիք այցի շրջանակում քննարկվելու են ոչ միայն միջպետական հարցեր, այլ նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միւջեւ համագործակցության ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ