News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Carrefour-ի մուտքը Հայաստան կուժեղացնի մրցակցությունը, մի շարք ապրանքներ եւ ծառայություններ ավելի մատչելի կդառնան բնակչության համար: Այդ մասին այսօր՝ փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ըստ Տ. Դավթյանի՝ Carrefour-ը ոչ միայն բիզնես է, այլեւ մշակույթ եւ ՀՀ կառավարությունը շահագրգռված է նրա մուտքով հայկական շուկա:

«Փորձում ենք գտնել հնարավորություններ, որ Carrefour-ը  հնարավորինս լավ եւ արագ ներգրավված լինի, դա վերաբերում է բոլոր անդրազգային ընկերություններին»,- ասաց Տ. Դավթյանը; Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարությունը 40 մլն դրամ է նախատեսել  անդրազգային ընկերությունների ներգրավման բանակցությունների համար;

Տ. Դավթյանը պնդեց, որ Carrefour-ի մուտքը հայկական շուկա ուշանում է բացառապես այլ մասնավոր սուբյեկտի հետ ծագած խնդիրների պատճառով: Սակայն Տ. Դավթյանը նշեց, որ այդպիսի խնդիրների ի հայտ գալը սովորական երեւույթ է բիզնեսի ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ