News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բուլղարիայում կոմունալ ծառայությունների բարձր սակագների դեմ ուղղված բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանների հետ բախումների: Սոֆիայում ութ մարդ գլխի եւ վերջույթների վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վնասվածքներ են ստացել նաեւ իրավապահները:

Ոստիկանները ռետինե մահակներ են կիրառել, երբ ցուցարարների ոչ մեծ խումբը սկսել է քարեր եւ շշեր նետել իրավապահների վրա:

Բողոքի ցույցեր են ընթացել Սոֆիայի մի քանի թաղամասերում: Մոտ երկու հազար մարդ հավաքվել է քաղաքի կենտրոնում՝ վանկարկելով «հրաժարական», «մաֆիա»:

Ցուցարարների զգալի մասը հավաքվել է Օռլովի կամրջի մոտ, որտեղ էլ բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ:
Վառնայում, որտեղ ութ հազար հոգանոց ցույցն արդեն շարունակվում է տասը օր, հանրահավաք-երթի մասնակիցները քարեր են նետել էներգաբաշխիչ ընկերություններից մեկի շենքի վրա, հայտնում է vesti.ru-ն:

Մոտ հազար մարդ ջահերով երթի են դուրս եկել Ռուսե քաղաքի փողոցներում՝ ի հիշատակ Վասիլ Լեւսկիի մահվան տարելիցի:

Սակայն հետո ցուցարարները փակել են քաղաքի խաչմերուկներից մեկը՝ կառավարության ղեկավար Բոյկո Բորիսովին հեռանալու կոչ անելով: Փետրվարի 19-ին ցույցեր են կայացել նաեւ Բուրգասում, Պլովդիվում, Վելիկո Տիրնովոյում եւ Բլագոեւգրադում:

Բուլղարիայի Էներգամատակարարման եւ ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը, ի պատասխան Ազգային էլեկտրական ընկերության եւ վերջնական սպառողի միջեւ միջնորդներին վերացնելու պահանջին, չեխական միջնորդ ընկերությանը լիցենզիայից զրկելու ընթացակարգ է սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ