News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Իրաքը պատրաստվում են 2 համաձայնագիր կնքել՝ հարաբերություններչն ընդլայնելու համար : Այդ համաձայնագրերին համաձայնություն տալու մասին հարցը մտել է ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգ :

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը առաջարկում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրաքի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» համաձայնագրին ; Դրանով կողմերը համաձայնում են առանց մուտքի արտոնագրի 90 օրով թույլ տալ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների մուտքը :

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն առաջարկում է Իրաքի հետ համաձայնագիր կնքել՝ կրթության եւ գիտության ոլորտում համագործակցելու մասին: Համաձայանագիրը ուժի մեջ մտնելուց հետո կողմերը կփոխանաեն կրթաթոշակներ ու գիտահետազոտական աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ