News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փետրվարի 24-ին Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաեւ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Արարողության ավարտից հետո համայնքային կենտրոնում ցուցադրվել է «Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որի դիտումից առաջ ներկաներին ուղղված խոսքով դիմել են Սբ. Հակոբ Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հայրիկ Քահանա Հովհաննիսյանը եւ ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը:

Ս. Աբգարյանն իր խոսքում նշել է, որ սումգայիթյան ջարդերը Ադրբեջանի իշխանությունների կողմից տասնյակ տարիներ իրականցված հայաթափման եւ էթնիկ զտումների շարունակությունն էին: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ի պատասխան իրականացվեց դաժան բռնություն, ինչը սակայն չկոտրեց իր անկախության համար ոտքի ելած ժողովրդի կամքը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումն ու բարգավաճումը հարգանքի տուրք է սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Սումգայիթի նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն է կազմակերպվել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում:

1988թ. փետրվարի անմեղ զոհերի հիշատակի արարողությանը մասնակցել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ եւ հյուրեր, ովքեր աղոթեցին զոհերի հիշատակի, համայն հայության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի բարօրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ