News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանն այսօր` փետրվարի 28-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, ըստ որոնց հավասարեցվում է կանանց եւ տղամարդկանց ամուսնության տարիքային ցենզը: Այսպիսով, հաստատվում է ամուսնության միեւնույն տարիքային շեմը` 18 տարեկան: Ներկայումս ամուսնության նվազագույն շեմն աղջիկների համար 17 տարեկանն է, տղաների համար` 18 տարեկանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` օրինագծի ընդունման նպատակը այս հարցում գենդերային հավասարության հաստատումն է` Հայաստանի միջազգային պարտավորությունների համաձայն: Նախարարը նաեւ նշել է, որ օրինագծի նախնական տարբերակը դժգոհություն էր առաջացրել Հայաստանի ազգային փոքրամասնությունների շրջանում, որոնց մոտ ընդունված են վաղ հասակում ամուսնությունները:

«Ելնելով դրանից, մենք խորհրդարանականների հետ քննարկումների արդյունքում, մի շարք փոփոխություններ ենք մտցրել օրինագծում»,-պարզաբանել է նախարարը, հավելելով, որ օրինակ, թույլատրվում է ամուսնանալ 16 տարեկանում, եթե կա ծնողների կամ խնամակալների համաձայնությունը, սակայն ամւսնության կողմերից մեկը գոնե պետք է լինի 18 տարեկանից բարձր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ