News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության հիմնական առաջնահերթություններից է ԱՊՀ տարածքում սառեցված հակամարտությունների ուղղությամբ միջնորդական ջանքերի գործադրումը: Այդ մասին Analitika.at.ua-ին ասել է միջազգային նախագծերի վերլուծական «Քաղաքականություն» («Политика») կենտրոնի համակարգող, ուկրաինացի փորձագետ Օլեգ Սմիրնովը:

 «Ս/թ. փետրվարի 5-ին Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ լիակատար աջակցություն հայտնել խմբի միջնորդական ջանքերին:

Այսօրվա դրությամբ, ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարվածություն է դիտվում: Ադրբեջանի առաջին դեմքերն առավել հաճախ են հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչեր անում, աճում է զինված բախումների եւ փոխհրաձգությունների ինտենսիվությունը, նաեւ՝ Բաքվում Քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքներ են հնչում: Այդ ամենն անթույլատրելի է եւ տարածաշրջանի անվտանգությանը սպառնում է զինված լուրջ դիմակայությամբ:

Ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց դարձել է տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների խթան, նրանց կողմից օգտագործվում է ռազմավարական եւ մարտավարական խնդիրների լուծման համար, եւ, համապատասխանաբար,  պարզ լուծումներ չի կարող ունենալ:  

Այդ առումով միանգամայն տրամաբանական է, որ որպես ԵԱՀԿ նախագահ`պաշտոնական Կիեւի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության ամրապնդմանը, հրադադարին  եւ քաղաքակիրթ միջոցներով միջազգային իրավական օրենքների հիման վրա հիմնախնդրի լուծմանը», - նշել է փորձագետը:

Փետրվարի 26-ին «RegioNews» (Կիեւ) տեղեկատվական գործակալության մեդիա սրահում տեղի է ունեցել Կլոր սեղան` «ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթությունները» թեմայով, միջոցառմանը ներկա են եղել հայտնի փորձագետներ, քաղաքագետներ, լրագրողներ: Հրապարակվել է «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության բանաձեւը նախկին ԽՍՀՄ տարածքում հիմնախնդիրների սառեցման վերաբերյալ, այն  ստացել է ներկաների աջակցությունը եւ կփոխանցվի ԵԱՀԿ:  Միջոցառման կազմակերպիչները ներկաներին  ներկայացրել են «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ