News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել «Շարմ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբեն Ջաղինյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից:

Նրանց փոխանցմամբ` այսօր` մարտի 5-ին, կայացել է նիստ, որի ժամանակ խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանը առաջարկել է Ռուբեն Ջաղինյանի թեկնածությունը խորհրդի նախագահի պաշտոնում: Նա 5 կողմ եւ 0 դեմ ձայնով  ընտրվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնում նշանակվել է «Շարմ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբեն Ջաղինյանը: Մրցույթում հաղթող ճանաչված երկու թեկնածուներից հենց նա է նշանակվել թափուր պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ