News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Շաբաթվա վերջին Մոսկվայում  սպասվում է կտրուկ տաքացում, ձյան առատ տեղումներ եւ ուժեղ քամի: Մարտին ձյան այդպիսի առատ տեղումներ լինում է 50 տարին մեկ անգամ: 

Ըստ օդերեւութաբանների՝ Մոսկվայի մարզում ձյուն կգա արդեն մարտի 13-ին, այն կուժգնանա մարտի 14-ից, իսկ ձնաբուք սպասվում է մարտի 15-ի եւ 16-ի գիշերը:

Մինչ Մոսկվան պատրաստվում է անբնական տեղումներին, Եվրոպայում արդեն մեծ քանակությամբ ձյուն է տեղացել. Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում ճանապարհներին գոյացել են բազմակիլոմետրանոց խցանումներ, օդանավակայաններում հետաձգվել են բազմաթիվ չվերթներ:   

Գիշերը Բելգիայում 10-25 սմ ձյուն է տեղացել, ոստիկանությունը հայտնում է բազմաթիվ վթարների մասին:

Ձյան առատ տեղումների պատճառով  վճակը լուրջ է նաեւ Ֆրանսիայում: Նորմանդիայի եւ Բրետանի շրջանների ավելի քան 68 հազար տներ մնացել են առանց էլեկտրականության: Հարյուրավոր մարդիկ մնացել են խցանումների մեջ: Շերբուրի մերձակայքում արգելափակվել են շուրջ 500 մեքենաներ: Այնտեղ ձյան ծածկույթի բարձրությունը կազմել է  60 սմ: Տեղի են ունեցել բազմաթիվ վթարներ: Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքի եւ հյուսիսի 26 շրջաններում հայտարարվել է վթարային ազդանշանի «նարնջագույն» մակարդակ, հայտնում է France 24-ը:

Գերմանիայում իրադրությւոնը բարդ է ոչ միայն ճանապարհներին, այլեւ օդանավակայանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Միայն գիշերը Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայի տարածքում եղանակային վատ պայմանների պատճառով տեղի է ունեցել 120 վթար:  ԳԴՀ-ում խցանումները ձգվում են 350 կմ, Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում հետաձգվել են շուրջ 100 չվերթներ:

Ձյան առատ տեղումների պատճառով դժվարացել է նաեւ Մեծ Բրիտանիայի ճանապարհային երթեւեկությունը, հայտնում է The Guardian-ը: Հարյուրավոր վարորդներ մնացել են Քենթի եւ Սուսեքսի ճանապարհներին: Մեքենաների շարքը ձգվում է մինչեւ 30 կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ