News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վատիկանում գումարված կարդինալների կոնկլավը Հռոմի նոր Պապ է ընտրել Արգենտինայից կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին։ Մարտի 13-ի երեկոյան Սուրբ Պետրոսի տաճարի ծխնելույզից Պապի ընտրությունն ավետող սպիտակ ծուխ տարածվեց, իսկ քիչ անց «Habemus Papam» (մենք Պապ ունենք) բացականչությունների ներքո տաճարի պատշգամբ դուրս եկավ արդեն Ֆրանցիսկոս Առաջին պապական անուն ստացած նախկին կարդինալ Բերգոլիոն։

Կաթոլիկների նորընտիր հովվապետը ողջունեց հավատացյալներին «Urbi et Orbi» ([Օրհնություն] քաղաքին ու աշխարհին) ավանդական ավետիսով։

Հիշեցնենք, որ լատին եկեղեցու նոր հովվապետն ընտրվեց 4 փուլով։ Կարդինալների կոնկլավը սկսել էր երեկ, որին մասնակցում էին 115 ընտրության իրավունք ունեցող կարդինալներ, ովքեր 80-ից ցածր տարիքում են։

Հիշեցնենք, որ Բենեդիկտոս XVI-ը լքել է Սուրբ Պետրոսի աթոռը կենդանության օրոք՝ պատճառաբանելով, որ առողջական վիճակը թույլ չի տալիս շարունակել ղեկավարել Վատիկանը։

Նշենք, որ Վատիկանին վերջերս մի շարք մեղադրանքներ են ուղղվել, որոնք վերաբերվում են պեդոֆիլիայի դեպքերին, սեռական ոտնձգություններին եւ կոռուպցիային։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ