News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մարտի 14-ին 88 տարեկան հասակում վախճանվել է դատական գործընթացում ընդգրկված «կարմիր կհմերների» առաջնորդներից Իենգ Սարին:

Իենգ Սարին Փարիզում սովորել էր «կարմիր կհմերների» ապագա առաջնորդ Փոլ Փոթի հետ: Այնտեղ նրանք տարվել էին ձախ գաղափարներով: Հայրենիք վերադառնալով` Իենգ Սարին դարձել էր Կամբոջայի Կոմունիստական կուսակցության ղեկավարներից մեկը:

1975թ. նրա ղեկավարած «կարմիր կհմերների» ջոկատները գրավել էին Պնոմպենը եւ իրենց իշխանությունը հաստատել Կամբոջայում:

Իենգ Սարին «Դեմոկրատական Կամպուչիի» կառավարությունում զբաղեցրել էր փոխվարչապետի եւ արտգործնախարարի պաշտոնները:

Այսպես կոչված գյուղական սոցիալիզմ ստեղծելու արյունալի փորձի ընթացքում նրանք վարել են որպես բուրժուազիայի մշակույթի օջախներ համարվող քաղաքների ոչնչացման քաղաքականություն, եւ հետեւողականորեն ոչնչացրել են երկրի բոլոր գրագետ բնակիչներին: Հրեշային հաշվեհարդարների ընթացքում սպանվել էր 1,7-3 միլիոն մարդ, գրում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Փոլ Փոթի եւ Իենգ Սարիի վարչակարգը տապալվել էր 1979թ.` Վիետնամի աջակցությամբ: Սակայն «կարմիր կհմերները» դեռ երկար պարտիզանական պատերազմ են մղել ջունգլիներում երկրի նոր իշխանությունների դեմ: 1996թ. Իենգ Սարին համաներման էր արժանացել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիանուկի կողմից` հանուն ազգային հաշտեցման: 

Սակայն 2007թ.  նա կնոջ հետ ձերբակալվել էր Միջազգային դատարանի կողմից`  «կարմիր կհմերների» հանցագործությունների հետաքննության հարցով: 2009թ.  Իենգ Սարիին ներկայացվել էին ցեղասպանության մեղադրանքներ: Վերջին ժամանակներս առողջական վիճակի պատճառով նա բանտից տեղափոխվել էր հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ