News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Աշխարհում գիտական ամենախոշոր Fundamental Physics Prize մրցանակի դափնեկիրներ են դարձելԱլեքսանդր Պոլյակովը Պրինստոնից, Սթիվեն Հոքինգը եւ Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) գիտնականների խումբը, հայտնում է նախկին ֆիզիկոս Յուրի Միլների հիմնադրած մրցանակի կազմկոմիտեն: 

Պոլյակովը դափնեկիր է դարձել «Ֆիզիկայի առաջատար» անվանակարգում` միասնական դաշտային եւ լարային տեսութունների բնագավառներում աշխատանքների համար: 3 միլիոն դոլարի չափով երկու հատուկ մրցանակ են ստացել Սթիվեն Հոքինգը եւ յոթ գիտնականներից բաղկացած խումբը:

Մրցանակ են ստացել նաեւ Չարլզ Քեյնը, Լաուրենս Մոլենքամփը եւ Շոուչեն Չժանը` տեսական եւ փորձարարական կանխատեսումների համար: Ջոզեֆ Պոլչինսկին մրցանակ է ստացել քվանտային եւ լարային տեսության մեջ ունեցած ներդրման համար: Նրանք բոլորը կստանան 300 հազարական դոլար: Մրցանակներ են շնորհվել նաեւ «նոր հորիզոններ» անվանակարգի դափնեկիրներին` երեք գիտնական ստացել են 100 հազարական դոլար:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ժնեւի Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) գլխավոր գրասենյակում:

BFM.RU-ն գրում է, որ Ալեքսանդր Պոլյակովը սկզբնապես աշխատել է Չերնոգոլովկեի Լ. Լանդաուի անվան Տեսական ֆիզիկայի ինստիտուտում: 1989թ.-ից նա աշխատում է Պրիստոնի համալսարանում: 
«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ 67-ամյա Պոլյակովը մտադիր է գումարը ծախսել աուտիզմով տառապող որդու բուժման համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ