News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

2011թ. օգոստոսին ստեղծվեց «Հայաստանի թեթեւ արդյունաբերության գործատուների միությունը», որը միավորում է ավելի քան երկու տասնյակ ընկերությունների: Միության նպատակների եւ խնդիրների մասին NEWS.am-ի հարցերին պատասխանում է միության համանախագահներից Հովսեփ Պողոսյանը:

Պրն Պողոսյան, ինչպիսի՞ն է ձեր կազմակերպության կառուցվածքը:

Մեր միությունը միավորում է հանրապետության թեթեւ արդյունաբերության ոլորտի 22 կազմակերպություն, եւ համանախագահների կազմն արտացոլում է նրա ճյուղային կառուցվածքը: Այսպես, կաշվի եւ կաշվե կոշիկների ոլորտը ներկայացնում է «Լյուքս» ընկերության սեփականատեր Գ. Բոստանջյանը, տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտը` «Տոսպ» ընկերության ղեկավար Ս. Բեկիրսկին, մոդելային հագուստինը` «Ատեքսի» տնօերն Կ.Դնոյանը: Իմ գործառույթը, որպես համանախագահներից մեկի, կապված է աշխատանքների համակարգման եւ արտաքին կապերի հետ:

Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ճյուղային արդյունաբերության զարգացման երկարատեւ ռազմավարության մշակմանը: Ինչպիսի՞ն են գործերը այս ուղղությամբ:

Անցած տարի հոկտեմբերին նախատեսվում էր ավարտել 2013-2023թթ. ժամանակահատավածի համար թեթեւ արդյունաբերության ռազմավարության մշակումը: Սակայն այդ հարցի հետ կապված որոշումն ուշանում է` աշխատանքների ֆինանսավորման հետ կապված:

Ի՞նչ կոնկրետ նպատակներ է հետապնդում ձեր միությունը:

Առաջին հերթին մենք խնդիր ենք դրել վերականգնել մեր դիրքերը տեղական շուկայում` հայրենական արտադրանքի մասնաբաժինը հասցնելով 30-50%-ի: Երկրորդը` նախատեսում ենք, ապագա ռազնավարության շրջանակում, նկատելիորեն ավելացնել մեր արտադրանքի արտահանման ծավալները:

Քանի որ Հայաստանը ԱՀԿ անդամ է, ապա ներմուծման մաքսատուրքերը  չպետք է գերազանցեն 10%-ը, բացի եզակի բացառիկ դեպքերից...

Հայաստանում սովորաբար կիրառվում է 10%-ի շեմը, բայց լրացուցիչ  5% հավելուրդը հնարավոր է: Սակայն մենք չենք պահանջում ավելացնել մաքսատուրքերը, քանի որ դրանով մրցունակության խնդիրն ամենեւին չի լուծվում: Հարցը հետեւյալում է. մաքսակետում ներմուծվող ապրանքը կարելի է հայտարարագրել իրականից ցածր արժեքով: Դրա արդյունքում վճարվող տուրքերի գումարը նվազում է, իսկ ապրանքը շուկայում արհեստականորեն էժանանում է...

Սակայն մեր մաքսային օրենսդրությունը կարծես թե չի նախատեսում ապրանքի  խմբաքանակի արժեքի որոշում կիլոգրամներով:

Այո, իրավական ակտերով նման բան չի նախատեսվում, սակայն ...հնարավոր է: Մաքսավորը ներմուծողի հետ  ապրանքի խմբաքանակի արժեքը հաշվարկում է  կշռով, հետո փաստաթղթերում ձեւակերպում հատով: Բացի այդ, փաստաթղթերում երբեմն ողջ խմբաքանակը չի ձեւակերպվում, այլ դրա մի մասը միայն: Այնպես որ «ներմուծողի» համար կրկնակի շահավետ է ստացվում: Երբ ապրանքն անցնում է մաքսակետից, այն միակ ու եզակի «անանուն» չեկով իրացվում է  մանրածախ վաճառողներին, եւ ապրանքն անհետանում է  հարկայինների տեսադաշտից:

Ինչպե՞ս է «անհետանում»:

Խնդիրն այն է, որ մանրածախ առեւտրականը ձեւակերպում է  փաստացի գնված ապրանքի մի մասը միայն, իբր ձեռք բերված «անհայտ» առեւտրականից: Հետո օրինական ձեւավորված ապրանքի վաճառքի չափով նա աստիճանաբար «լրացնում է» իր թաքուն չափաբաժնից: Ճիշտ է, եթե ձեռքբերման աղբյուրն «անհայտ է», ապա խանութը պարտավոր է վճարել լրացուցիչ 10% ԱԱՀ: Սակայն «ձախ» ապրանքից շահույթը բավական մեծ է, այդ իսկ պատճառով ոչ ազնիվ վաճառականները գնում են այդ քայլին: Արդյունքում հարկերի չվճարումը թույլ է տալիս նվազեցնել ներմուծվող ապրանքի մանրածախ գները:

Գնորդները դժգոհում են, որ, օրինակ, Թուրքիայից մեր «ձեռներեցները» էժան «շիրպոտրեբ» են  բերում: Օրինակ, ջիսներն ավելի շատ աշխատանքային արտահագուստ,  քան բնական ջինս են հիշեցնում: Բայց մարդիկ գնում են, որովհետեւ էժան են...

Հասկանալի է, որ  ներկրողներն ավելի էժան ապրանք են ընտրում, որպեսզի շահույթը մեծ լինի: Մենք նույնպես կարող ենք մեր սպառողներին էժան արտադրանքով ապահովել, սակայն «էժան»` ոչ մաքսակետերում մախինացիաների,  այլ հումքի ռացիոնալ ընտրության, արտադրությունում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Բացի այդ, մեզանում էժան են էներգակիրները:

Ինչպե՞ս է լուծվում մրցունակության հարցը:

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին հասցեգրված հայտարարության մեջ մենք մանրամասն պարզաբանել ենք, թե ինչ պատճառներով է ներկրվող ապրանքն ավելի էժան տեղականից: Մեր օրենսդրության մեջ կան սողանցքներ, որոնցից օգտվում են ոչ բարեխիղճ ձեռներեցները:

Այսինքն, հայտ եք ներկայացրել հանձնաժողովին...եւ ի՞նչ եք պահանջում:

Առաջինը, մենք առաջարկում ենք, որ թեթեւ արդյունաբերական արտադրանքի ներկրվող խմբաքանակի փաստաթղթավորումն անպայման համապատասխանության սերտիֆիակատ ունենա: Եթե սերտիֆիկատ չկա, ապա «ներկրողները» կարող են թանկարժեք ապրանքը որպես էժան ձեւակերպել: Ապրանքն էլ կհաշվարկվի հատով:

Երկրորդը, մանրածախ խանութները պետք է հստակ մատնանշեն աղբյուրը, որտեղից են ձեռք բերել ապրանքը: Ռուսաստանում, օրինակ, մանրածախ առեւտրականը պետք է տեսուչներին ցույց տա ապրանքի ձեռք բերման աղբյուրը հավաստող փաստաթուղթ կամ մաքսազերծման փաստաթղթերի պատճենները:

Երբ այս երկու պայմաններն ընդունվեն օրենսդրորեն, ապա շուկայում հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն ներկրվող եւ հայրենական արտադրանքի համար:

Զրուցեց Ալբերտ Խաչատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ