News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ կարելի է պնդել, որ վերջին շաբաթվա կտրվածքով մեր երկրում գրիպի համաճարակ չկա, կան սեզոնային երեւույթներ: Այդ մասին այսօր՝ մարտի 27-ի ասուլիսում նշել է ՀՀ առողջապահության նախարարության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների պետական հակահամաճարակային տեսչության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ գրիպով եւ սուր շնչառական վարակներով հիվանդացությունն աստիճանաբար նվազում է: «Այս պահին գործ ունենք թոքերի թեթեւ բորբոքումների եւ սեզոնային գրիպի հետ», - նշել է բժիշկը՝ հավելելով, որ մանկապարտեզներում հավելյալ միջոցառումներ չեն ձեռնարկվել, քանի որ, ըստ վիճակագրության, հիվանդացության մեծ քանակ է գրանցվում դպրոցներում:

«Գրիպի տեսակներից հիմնականում տարածված է պանդեմիական վիրուսը (այսպես կոչված՝ «խոզի գրիպ»), թեեւ վերջերս տարածված է նաեւ գրիպի B1 տեսակը: Կարեւոր է նշել, որ գրիպի տարատեսակներն անընդհատ փոփոխվում են, փոխարինում են իրար»,- ընդգծել է Լիլիթ Ավետիսյանը՝ նշելով, որ այդ պատճառով դժվար է կանխարգելել գրիպի որոշակի տեսակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ