News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Վայոց Ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ: Այդ մասին այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց այդ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

«Իրենք մի խորամանկություն էին արել, մեզանից թաքցրել էին, որ հանքանյութի վերամշակում պետք է լինի: Մենք ինտերնետով, այլ ճանապարհներով իմացանք այդ մասին: Ամուլսարը չի գտնվում Սեւանի ավազանի անմիջական ազդեցության գոտում, որի վրա տարածվում է Սեւանի մասին օրենքը, բայց գտնվում է Կեչուտի ջրամբարին մոտ, որի ջրերը բերում ենք Սեւան: Ուզենանք, թե չուզենանք` ցիանիդները լցվելու են Կեչուտ, այնտեղից` Արփա-Սեւան թունելով Սեւան»,- ասաց Վլ. Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Գեոթիմ» ընկերությանը, որի հիմնադիրը կանադական Lidian nternational ընկերությունն է: Ըստ նախնական հաշվարկների` հանքավայրում մոտ 40 տոննա ոսկու պաշար կա, այն պաշարներով Հայաստանում զիջում է միայն Սոթքի հանքավայրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ