News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանի որդին` 27-ամյա Արտյոմը նշանակվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության տնտեսական եւ ֆինանսական հարցերով փոխնախագահ:

«Վեդոմոստի»-ի տվյալներով, նշանակումը տեղի է ունեցել մարտի 18-ին: Արտյոմ Պողոսյանը ընտրվել է «որպես առավել կոմպետենտ ղեկավար ֆինանսների եւ տնտեսության ոլորտի խնդիրների լուծման համար»: ՄԱԿ-ի գործընկերներից մեկը թերթին հայտնել է, որ նոր փոխնախագահն արդեն մասնակցում է բանակցություններին եւ «մեղսունակ մասնագետի» տպավորություն է թողել:

Արտյոմ Պողոսյանն ավարտել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, իսկ 2011թ. թեկնածուական է պաշտպանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ