News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այսօր` մարտի 28-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ դեսպանատան Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով սպա, կապիտան Ահարոն Այզեքսոնը, Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով փոխգնդապետ Բրենթ Սալմանսը եւ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի երկկողմ հարաբերությունների գծով ծրագրի համակարգող Անի Մելքումյանը։

Հանդիպման հիմնական նպատակներն էին քննարկել ամռանը Երեւանում կայանալիք հայ-ամերիկյան շտաբային ուսումնավարժության կազմակերպչական եւ ՃԿԿ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու հարցերը։

ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը հյուրերին ներկայացրեց մինչ հիմա ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ «911» ծառայության զարգացման ուղղությամբ արված աշխատանքները` նշելով, որ մոտ ապագայում նման կենտրոններ կստեղծվեն նաեւ ՀՀ մարզերում։

Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով փոխգնդապետ Բրենթ Սալմանսը, ողջունելով այդ նախաձեռնությունը, նշեց. «Մենք բարձր ենք գնահատում ԱԻ նախարարության արագ զարգացումը եւ շատ ուրախ ենք դրա համար։ Կարծում եմ, որ ամռանը նախատեսվող վարժանքը նաեւ շատ լավ հնարավորություն կլինի ստուգելու ձեր նորակառույց ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ «911» ծառայության աշխատանքը։ Մենք եւս պատրաստ ենք աջակցելու այդ նպատակով վարժանքների ու որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման գործերում»։

Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` կանցկացվի ՀԱԷԿ-ի պայմանական վթարի սցենարով վարժանքի պլանավորման կոնֆերանս, որին կհրավիրվեն վարժանքին մասնակցող բոլոր տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ