News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Րաֆֆի Հովհաննիսյանը Ոդիսեւսը չէ, Երեւանն էլ Տրոյան չէ: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Տիգրան Խզմալյանի այն արտահայտությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանությունը գրավելու հարցում ընտրել է Տրոյական ձիու տարբերակը: «Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ավելի շատ կարիք ունի Արիադնայի թելի, որպեսի դուրս գա այդ լաբիրինթոսից»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկությունների, մարզպետները դպրոցի տնօրեններին ստիպում են աշխատել Տարոն Մարգարյանի օգտին, Շարմազանովն ասաց. «Խորհուրդ կտամ չզարմանալ այն հակաքարոզչությունից, որն ուղղվում է ՀՀԿ-ի եւ մեր թեկածուի դեմ: Նման փաստ չկա, հետեւաբար նման սեւ PR-ին ուշադրություն չենք դարձնում: Նման լուրերին վերաբերում ենք որպես բամբասանքի: ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ այս ընտրությունները լինեն շատ պոզիտիվ, դրական եւ համապատասխանեն մեր ստանձնած պարտավորություններին»:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից Պարույր Հայրիկյանի բուժման համար տրամադրված մոտ 20 մլն դրամ գումարին, ՀՀԿ մամուլի քարտուղարն ընդունեց, որ Հայաստանում շատ կան ծերեր եւ հիվանդ երեխաներ, որոնք ունեն անհապաղ բուժման կարիք, բայց Պարույր Հայրիկյանին պետք չէ համեմատել նրանց հետ: «Պարույր Հայրիկյանը ոչ միայն նախագահի նախկին թեկնածու է, այլեւ իր կյանքը նվիրաբերել է անկախության համար պայքարին»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ