News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եթե մեր երկրում կանաչ տարածքները կրճատվեն, թռչունների թիվը եւս կնվազի։ Այդ մասին այսօր՝ մարտի 30-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Հայաստանի թռչունների պահպանության միության» նախագահի տեղակալ, բնապահպան Լյուբա Բալյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում թռչունների պահպանության հիմնախնդիրներն են.

1. Թռչունների կենսամիջավայրի ոչնչացումը,

 2. Թռչնաորսը. Անհրաժեշտ է, որպեսզի հատկապես հունվար-փետրվարին արգելել թռչնաորսը, քանի որ այդ շրջանում թռչունները պատրաստվում են ձվադրման,

 3. Անհրաժեշտ է բարձրացնել թռչունների մասին տեղեկացվածությունը. Անհրաժեշտ է հանրության մեջ թռչունների հանդեպ հետաքրքրությունը մեծացնել։

Լյուբա Բալյանը նաեւ ընդգծել է, որ թռչունների թվաքանակի կրճատման գլխավոր պատճառը կերի անբավարարությունն է։

Հայաստանի տարածքում պաշտոնապես գրանցված 352 թռչնատեսակ կա։ Հայաստանի Կարմիր գրքում թռչունների 100 տեսակ է գրանցված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ