News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սուրբ Զատիկին` մարտի 31-ին, «Շատպօգնությունը» Երեւանում սպասարկել է 645 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ վերջին շրջանում կանչերի թիվը շատացել էր կապված սուր-շնչառական վարակների եւ դրա շուրջ առաջացած անհանգստության հետ, այն հասել էր մինչեւ 800: «Մինչ այդ շատ-շատ էր կանչերը, հիմա կարծես թե նվազում է  թեեւ էլի շատ է: Տենդենց կա նվազելու, կարծում եմ` կիջնի»,- նշեց նա: Թագուհի Ստեփանյանն ասաց, որ օրական «Շտապօգնությունը» կարող է սպասարկել 400-450, ամենաշատը` 500 կանչ:

«Շտապօգնության» տնօրենը նշեց, որ ինչպես միշտ, իրենց կանչերը կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, սուր-շնչաառական ինֆեկցիաների եւ վնասվածքների, տրավմաների հետ: Սուրբ Զատիկի տոնի հետ կապված կանչեր չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ