News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրք պահպանողական գրողներից Իսմեթ Օզելը սկանդալային հրապարակում է գրել Իսրայելի ներողության վերաբերյալ։

Թուրքական Internethaber.com կայքի փոխանցմամբ՝  Իսմեթ Օզելը պնդել է, թե Իսրայելի ներողությունը ԿՀՎ-ի օպերացիայի եւ 2015-ի համար արված մեծ պլանի մի մասն էր։

Իսմեթ Օզելը ուշադրություն է դարձել այն հանգամանքի վրա, որ Իսրայելը ուղղակի որեւէ իշխանությունից ներողություն չէր խնդրի։ «Իսրայելը պարզապես ճանապարհ է բացում, որ 2015-ի համար (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից-խմբ) Թուրքիան Հայաստանից ներողություն կարողանա խնդրել։ Թուրքիայի կողմից Իսրայելից փոխհատուցում պահանջելը դաժան զարգացումների սկիզբն է։  ԱՄՆ-ի հրահանգը Իսրայելին հիշեցնում է «մեկը տուր՝ հինգը վերցրու» բանաձեւը։  Հայաստանին փոխհատուցում վճարելու դեպքում, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ լինելն էլ բավական է՝ չհասկանալու համար, որ Թել Ավիվն ու Աթենքն իրենց շահերը մաքսիմումի են հաշվարկելու»,-ասել է թուրք գրողը։

Նշենք, որ մարտի 22-ի երեկոյան Իսրայելի վարչապետ  Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացում Իսրայելի անունից ներողություն էր հայցել թուրք ժողովրդից «Մավի Մարմարա»-ի դեմ իսրայելցի զինվորականների գործողության ժամանակ տեղի ունեցած սխալների համար եւ փոխհատուցում խոստացել սպանվածների ընտանիքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ