News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ոչ միայն Իսրայելի ԱԳ նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, այլեւ սովորական իսրայելցիներն անհանգստացած էին նրանով, որ Բենյամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի առնչությամբ: Այս մասին իր «Ներողություն, որն Էրդողանը պարտք է Իսրայելին» հոդվածում գրել է Frontpagemag-ի վերլուծաբան Ջոզեֆ Փուդերը:

Սիոնիզմի մասին Էրդողանի վերջերս արած հայտարարությունները, մասնավորապես, երբ նա սիոնիզմը համարել էր «մարդկության դեմ հանցագործություն», շատ բան են ասում Իսրայելի հանդեպ նրա վերաբերմունքի մասին: Հոդվածում մեջբերումներ են ներկայացված Իսրայելի նավատորմի հրամանատարների խոսքերից, ովքեր նույնպես դժգոհ են Նեթանյահուի դիրքորոշումից:

Քննադատաբար է արտահայտվել նաեւ Իսրայելի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Նաֆթալի Բենեթը: «Այն պահից, երբ Նեթանյահուն ներողություն խնդրեց, երեւում է, Էրդողանն ամեն ինչ անում է, որպեսզի Իսրայելը փոշմանի իր գործողությունների համար: Նա իր սեփական կտրուկ քարոզարշավն է առաջ մղում թուրք-իսրայելական հարաբերությունների հաշվին»,-գրել է նախարարը Facebook-ի իր էջում:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ 2008-ին թուրք մտավորականության հանձնագրից հետո, ովքեր կոչ էին անում իրենց երկրի կառավարությունից ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար, Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ոչ մի բանի համար ներողություն չի խնդրի: «Ես չեմ աջակցում եւ չեմ ընդունում այդ քարոզարշավը: Մենք հանցագործություն չենք գործել, ուստի չպետք է ներողություն խնդրենք»,-այն ժամանակ հայտարարել էր Թուրքիայի վարչապետը:

«Շատ կասկածելի է, որ իսլամիստ Էրդողանի կողմից կառավարվող Թուրքիան կքննարկի Իսրայելի հետ հարաբերություններում իր թշնամական վերաբերմունքը դադարեցնելու հարցը: Օմաբան, հնարավոր է, հույսը դրել էր Սիրիայի հարցում թուրք-իսրայելական համագործակցության վրա՝ Նեթանյահուին համոզելով զանգահարել Էրդողանին: Իսկ իրականում, Էրդողանի մեծամտության սինդրոմը,  Օսմանյան կայսրության փառքը վերականգնելու եւ սուննիներին ղեկավարելու նրա հավակնոտ պլանը բացառում է լավ հարաբերություններն Իսրայելի հետ»,-կարծում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ