News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ոսկեգործությունը եւ ակնագործությունը հռչակված են որպես արդյունաբերության զարգացման գերակա ոլորտներ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախար Տիգրան Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ոլորտում գործում են 38 կազմակերպություններ՝ 32-ը ոսկերչական, 6-ը՝ ադամանդագործական: 2012 թ. թողարկվել է 13.3 մլրդ դրամի արտադրանք, որի մեծամասնությունը արտահանվել է: Աճը նախորդ տարվա համեմատ 16%-ից ավելի է:

Ոլորտի զարգացմանը խթանելու համար ՀՀ կառավարությունը աշխատանքներ է տանում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար՝ Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ:  Ազատ գոտին կունենա 50 հազ. քառ մետր, որի մոտ կեսը կտրամադրվի ոսկերչական արտադրության կազմակերպմանը: Նախատեսվում է, որ ոսկերչության ազատ տնտեսական գոտում կգործեն 120 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից, կբացվի մոտ 1500 աշխատատեղ: «Ազատ տնտեսական գոտին հնարավորություն կտա աշխարհի տարբեր երկրներից ոսկերչական ընկերություններ բերել Հայաստան, որն ավելի հրապուրիչ տեղ է բիզնեսի համար, քան Չինաստանը»,- ասաց Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանը:

Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է, սակայն տեղի հետ կապված խնդիրներ կան; Գ. Գեւորգյանի խոսքով՝ էդուարդո Էռնեկյանի հետ անձամբ են բանակցություններ վարել, սակայն ի վերջո համաձայնություն չի կայացել; Անհաջող են ընթացել նաեւ Մերգելյան ինստիտուտի հետ բանակցությունները՝ «խելքից դուրս գներ էին սահմանել»:

«Դրսի բիզնեսմեններ ենք, տեղ տվեք՝ գանք աշխատենք»,- ասաց Գ. Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ