News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի հարյուր ազդեցիկ հրեաներ կոչ են արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անկախ լինել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում եւ չենթարկվել ԱՄՆ-ի ճնշումներին:

Ուղերձը, որ նախաձեռնել է Ռուսաստանի հրեական կոնգրեսը, նվիրված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցին Իսրայել, որի ընթացքում Քերրին փորձելու է ազդել Իսրայելի դիրքորոշման վրա եւ զիջումների հասնել: Ռուսաստանի հրեաների նամակը յուրահատուկ պատասխան է ԱՄՆ 150 ազդեցիկ հրեաների նամակին, որտեղ կոչ է արվում փոխզիջումների գնալ մերձավորարեւելյան հակամարտությունը կարգավորելու համար:

Նամակը ստորագրել են ՌՀԿ նախագահ Յուրի Կանները, պոետ Վլադիմիր Վիշնեւսկին, ՌԴ ժողովրդական արտիստուհի Թամարա Գվարծիթելին, արտիստ Միխայիլ Տուրեցկին եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ