News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա  Փանջիկիձեին:

Կառավարության մամուլի ծառայությունից նշում են, որ զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները եւ նշել, որ երկու երկրների միջեւ անլուծելի հարցեր չկան: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝  հայկական կողմի բարձրացրած խնդիրներին օպերատիվ արձագանքելու եւ լուծումներ գտնելու համար:

Մայա  Փանջիկիձեն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ջերմ ողջույնները:

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Սարգսյանը կարեւորել է երկու հարեւան երկրների միջեւ միասնական շուկայի ձեւավորումը, ինչը կնպաստի երկկողմ բիզնես նոր ծրագրերի իրականացմանը եւ ընդլայնմանը: Այդ համատեքստում, կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության, տրանսպորտի եւ տնտեսության այլ ճյուղերում համագործակցությանը, սահմանային  անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքին, այնտեղ միասնական ծառայությունների մատուցման հնարավորությանը եւ նոր տեխնոլոգիաների ներդրմանը:

Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը՝ Վրաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների վերականգնման ծրագիրն իրականացվում է հայկական համայնքի մասնակցությամբ:    

Կողմերը քննարկել են նաեւ ԵՄ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ