News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կիբերհանցագործությունը «կատարելագործվում» է, եւ հաճախ հանցագործների թիրախ են դառնում գործարար նամակագրությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության, բարձր տեխնալոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ավագ լեյտենանտ՝ Անդրեյ Յաշչյանը այսօր` ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:

Բաժինը ստեղծվել է 2005թ., իսկ 2009-ին լիակատար աշխատանքի անցել: Անցած տարի բաժինը մոտ 4 տասնյակ գործ է քննել, իսկ այս տարվա սկզբից` ավելի քան երկու տասնյակ:

Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ «կատարելագործվել» են նաեւ համացանցի կիրառմամբ հանցագործությունները: «Նման հանցագործությունները, բնականաբար, կրում են տրանսսահմանային բնույթ: Հանցագործությունը կարող է սկսվել Հայաստանում, առնչվել Չինաստանին, ավարտվել ճապոնիայում: Դրանից բխում է այլ երկրների գործընկերների հետ սերտ համագործակցելու անհրաժեշտությունը»,- նշել է Անդրեյ Յաշչյանը:

Կոնկրետ իր գլխավորած բաժինն անցած տարի 5-6 գործ է հետաքննել` կապված խոշոր գումարների մեքենայությունների հետ: Ամենածանր դեպքում խոսքը գնում է 134 հազար դոլարի մասին: Համառոտ, հանցավոր սխեման շփոթության մեջ է գցում գործարարներին եւ գումար է փոխանցում ուրիշ հաշիվների: Գործարարների համար, ըստ ոստիկանության ներկայացուցչի, ապահովագրության ամենապարզ միջոցը հեռախոսային զրույցն է, բնականաբար գումար փոխանցելու համար: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, թե անվտանգության «վկայություններից» մեկը հասցեում «s» տառի առկայությունն է, այսինքն ոչ թե «http», այլ  «https»:

Ինչ վերաբերում է մասնագետներին, ըստ Յաշչյանի, որքան էլ նրանք լինեն, էլի քիչ են: «Սակայն զուգահեռ մենք է ենք կատարելագործվում»,- ասել է նա:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ