News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության բաժանմունքի նախկին ղեկավար Դաթա Ախալայան, ով ձերբակալված նախկին նախարար Բաչո Ախալայայի  եղբայրն է, սոցիալական կայքերում հայտարարություն է տարածել, որում նախկին վարչապետ եւ ներկայիս Միացյալ ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին մեղադրում է Բաչո Ախալայային վարկաբեկելու ու նրա դեմ պայքարելու նպատակով «բանտային սկանդալ» հրահրելու մեջ։

Դաթա Ախալայան լքել է Վրաստանը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո եւ հետախուզման մեջ է։

Դաթա Ախալայան գրում է, որ «Վանո Մերաբսիշվիլին, Բաչո Ախալայայից վրեժ լուծելու նպատակով Ամիրան Մեսխալիի օգնությամբ ապահովել է սարսափելի բանտային տեսարանների ստեղծումն ու դրանց արտասհման տեղափոխելը՝ Ազգային շարժման առանց այն էլ վնասված իմիջը վերջնականապես քայքայելու համար, ինչը մեծ դեր ունեցավ նրա պարտության գործում...»։

«Իմ հավատն ամրպապնդվում է նրանով, որ Վրաստանի բազմաթիվ դժբախտությունների աղբյուրը մեկ մարդ է, ով իմ ու եղբորս դեմ պայքարում զոհաբերել է իշխանությունն ու երկիրը», - գրում է Դաթա Ախալայան։

Նա նշում է, որ «եթե չլիներ Վանո Մերաբիշվիլին, ապա Ազգային շարժումը նման պարտություն չէր կրի ընտրություններում»։ Ընդ որում, նրա խոսքով, Մերաբիշվիլին Լապանկուրիի «խարդախության հեղինակն» է, որտեղ Բաչո Ախալայային վնասելու նպատակով իրականացվել է բանդայի վերացման հատուկ գործողությունը։ Եզրափակելով, Դաթա Ախալայան խոստանում է մոտ ապագայում վերադառնալ հայրենիք եւ պատասխանել բոլոր հարցերին։

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», Դաթա Ախալայալի փաստաբան Իրակլի Զաքարեիշվիլին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է հայտարարության իսկությունը։

Մինչ այդ, ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, մեկնաբանելով հայտարարությունը, լրագրողներին հայտնել է, որ Գլխավոր դատախազությունն արդեն ծանոթացել է այդ հայտարարությանը, սակայն անհրաժշտ է ճշտել, արդյոք այն պատկանում է Դաթա Ախալայային, իսկ դա կարելի է ճշել միայն, երբ նա անձամբ ցուցմունքներ կտա։ Կբիլաշվիլին հերքել է Վանո Մերաբիշվիլիի մասնակցությունը բանտային սկանդալին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ