News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Սիստան Բելուջիստան նահանգի հրամանատար, գեներալ Մորթազավին հերքել է երկրաշարժի զոհերի թվի մասին լրատվամիջոցների տեղեկությունները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով իրանական ԴԱՆԱ գործակալությունը, նա հայտարարել է, որ ներկայումս երկրաշարժի զոհերի եւ տուժածների մասին հստակ տվյալներ չկան, իսկ որոշ լրատվամիջոցների ու կայքերի տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում 7,5-78 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւանի ժամանակով 14:44-ին: Նման տվյալներ է հաղորդում ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պակիստանի հետ սահմանի մոտ:

Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Պակիստանում, Հնդկաստանում եւ Պարսից ծոցի մի քանի երկրներում, հաղորդում է РБК-ն: «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով, զոհվել է 40, վիրավորվել 850  մարդ:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ապրիլի 9-ին, Իրանի հարավ-արեւմտյան շրջաններում ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, որին զոհ էր գնացել 37 մարդ, եւս 850 մարդ վիրավորվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ