News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2008թ. Ռուսաստանի ռազմական ագրեսիան Վրաստանի պատիժն էր, որ երկիրը ինքնիշխան պետություն դառնալու գաղափար ուներ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:

«Ռուսաստանի Դաշնությունն ահռելի կայսրություն է… Իրականում, Ռուսաստանը ցանկանում էր հետխորհրդային տարածքի երկրներին ասել, որ առանց իր գիտության պետություն ստեղծելու ցանկացած փորձ պատժվելու է: Նա, իհարկե, ցանկանում էր ոչնչացնել Վրաստանը, եւ նրա նպատակը մեր դրոշը ցած նետելն էր… Վրաստանը Ֆինլանդիայից հետո միակ երկիրն էր, որը ռուսները չկարողացան վերցնել»,- ասել է Սահակաշվիլին:

Նախագահի խոսքով, 2008թ. օգոստոսյան պատերազմից կարելի էր խուսափել, եթե Վրաստանը հրաժարվեր սեփական ինքնիշխանությունից, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

«Ռուսաստանը պատրաստվում էր պատերազմի, երբ մենք փակեցինք նրանց ճանապարհը դեպի մեր պետական մարմիններ, հատուկ ծառայություններ, ստեղծեցինք պաշտպանական համակարգ եւ մեր ադրբեջանցի ընկերների օգնությամբ ի վերջո ապահովեցինք մեր էներգաանվտանգությունը, եւ այդ ամենը Ռուսաստանն ընդունեց սվիններով»,- նշել է նա` հերքելով, թե անձնական հակակրանք ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Սահակաշվիլին խոսել է նաեւ ԱՄՆ դերի մասին եւ նկատել, թե պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն իրեն զգուշացնում էր չմտնել պատերազմի մեջ: «Դա միակ բանն է, որ Նինո Բուրջանաձեն չի ստում»,- հայտարարել է նա: Ըստ Սահակաշվիլիի, Ռայսի եւ Պուտինի միջեւ ծանր խոսակցություն է եղել, եւ ամերիկացիները ստիպել են նրան  նահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ