News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններն, առաջին հերթին, անհրաժեշտ է դիտարկել որպես քաղաքական ընտրություններ, բայց կենցաղային եւ քաղաքային հետեւանքներով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավարող, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Ինչ վերաբերում է այդ հետեւանքներին, մենք ռեալ խոստանում ենք, որ հնարավոր է կրկնապատկել բյուջեն (65 մլրդ դրամ): Առաջին հերթին, անհրաժեշտ է ներդրումներ անել արվարձանների զարգացման մեջ, քաղաքում ստեղծել նոր արժեքներ, ինչը կբերի հարկերի ավելացման եւ դրանով նաեւ իրավիճակի փոփոխման»,-ասաց նա:

Օսկանյանի համոզմամբ՝ կարելի է նաեւ դրամական միջոցներ ներգրավել արտասահմանից, առաջին հերթին, դա վերաբերում է օտարերկրյա դրամաշնորհներին: «Ընտրվելու դեպքում ես իրականում կօգտագործեմ իմ բոլոր կապերը սփյուռքի հետ: Իրականում կարելի է սփյուռքը ներգրավել երկրի խնդիրների լուծմանը՝ չվերցնել պարտք, այլ ստանալ դրամաշնորհներ»,-ընդգծեց Օսկանյանը՝ կարծիք հայտնելով, որ սփյուռքից ներդրումների ներգրավումը իր ԱԳ նախարար եղած ժամանակ կարելի է կրկնել Երեւանի համար: «Այսպիսով, հնարավոր է մեծացնել բյուջեի ծավալները: Նույնիսկ ներկա բյուջեի պայմաններում կարելի է անել անհամամետ ավելին, կարելի է դրամական միջոցներն ավելի նպատակային օգտագործել եւ լուծել ժողովրդի խնդիրները»,-ամփոփեց ԲՀԿ-ական թեկնածուն:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին: 4 տարի առաջ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ն չէր հաղթահարել 6 տոկոսանոց շեմը:

Այս անգամ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են 6 կուսակցություններ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն») եւ «Բարեւ Երեւան» դաշինքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ