News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության  98-րդ տարելիցից մել շաբաթ առաջ Ֆրանսիան խոշորամասշտաբ պայմանագիր է կնքել  թուրքական  «Turkish Airlines» ավիաընկերության հետ: Ապրիլի 17-ին Ստամբուլում «Turkish Airlines» -ը պայմանագիր է կնքել  եվրոպական  «Airbus» ավիաարտադրող ընկերության հետ`  82 «A320»  եւ 35 լրացուցիչ այլ օդանավեր ձեռք բերելու համար, ինչի շնորհիվ եվրոպական ավիակոնստրուկտորը կավելացնի իր ներդրումները Թուրքիայում, հաղորդում է  «Nouvelles d`Arménie»-ին:

Հայ համայնքնը դեռ համարձակվում է հուսալ, որ այդ խոշոր գործարքը չի ազդի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ներկայացնելու խոստման վրա:

Հիշեցնենք, որ վերջերս ֆրանսիական մամուլը գրել էր Թուրքիայի կողմից Ֆրանսիայյի վրա գործադրվող ճնշումների մասին, որոնք ուղղված են օրինագծի ընդունումը թույլ չտալուն: Իսկ ֆրանսիական արդյունաբերական ոլորտում կարծում են, որ  նման օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիան մի քանի միլիարդ եվրոյի պայմանագրեր կկորցնի Թուրքիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ