News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ քրդական հարցի կարգավորման գործընթացի դեմ հանդես եկող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Իզմիրում կազմակերպած հանրահավաքի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Էրդողանին։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Իզմիրում կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին, անդրադառնալով քրդական հարցի կարգավորման գործընթացին, հայտարարել է, թե այդ ամենը ձեռք-ձեռքի տված կազմակերպել են Իմրալը կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բահչելին նշել է, թե Էրդողանն իր քայլերով չի կարողանալու պառակտել ժողովրդին եւ պատասխանել Էրդողանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին։ «Երբ ստացար «Հրեական խիզախության մրցանակ», դա քեզ հրեա չդարձրեց, երբ օծեցիր Աղթամարի եկեղեցին, դա քեզ հայ չդարձրեց, երբ պատարագ կազմակերպել տվեցիր Սումելայի վանքում, դա քեզ ուղղափառ չդարձրեց, բայց քեզ թուրք ու ազգայնական էլ չի դարձնելու քո այցը Օրհոնյան հուշարձաններ (թյուրքական գրեր՝ 8-րդ դար)»,-ասել է Դեւլեթ Բահչելին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ