News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազության դիմաց այսօր` ապրիլի 22-ին, բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանի։ (ֆոտոռեպորտաժ)

Ակցիայի մասնակիցները «Ոչ, արնախում ոստիկաններին», «Ոչ, մլիցեքին», «Ամոթ, ամոթ», «Ոչ մլիցա, այո ոստիկան», «Ո՛չ Սերժի ախրաննիկ երազող ոստիկանին», «Վե՛րջ ֆաշիստական ոստիկանությանը», «Չեբուռաշկան ոստիկան չէ», «Ոչ քիթ ջարդող մլիցուն», «Ոստիկան մաքրվիր բիզոնից» եւ այլ գրությամբ պաստառներով սպասում էին, թե երբ է Արմեն Մարտիրոսյանը դուրս գալու Գլխավոր դատախազության շենքից, քանի որ նա այսօր հրավիրվել էր հարցաքննության Հատուկ քննչական ծառայությունում: Ցուցարարները բերել էին նաեւ չեբուռաշկայի տեսքով ոստիկանի խրտվիլակ` ուսադիրներով: 

Ակցիան մասնակցում էր նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Ժառանգության» անդամները մերժեցին գլխավոր դատախազի հետ հանդիպման հրավերը` նշելով, որ մինչեւ Արմեն Մարտիրոսյանը չիջնի ու չպարզեն հանդիպման մանրամասները, նրանք զրուցելու ոչինչ չունեն դատախազի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ