News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները՝ մանկապարտեզներին ներմուծված թռչնամսի մատակարարման վերաբերյալ, քանի որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների կողմից կազմակերպվող ձեռքբերման գործընթացների  համաձայն մատակարավել է բացառապես Արաքս եւ Բաղրամյանի թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված թռչնամիս: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

«Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվում է միայն սպանդանոցային ծագման միս եւ մսամթերք: 

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության եւ հանրակրթության վարչությունները պարբերաբար ուսումնասիրություններ են կատարել  եւ շարունակում են կատարել՝ մանկապարտեզներում մատակարարվող սննդի կազմակերպման գործընթացի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ