News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ:

Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքներով հանդես են եկել Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Ժերոմ Բոն, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ Հայ Ավետարանական Եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը:

Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ-լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատգամավորներ, քաղաքապետեր, ֆրանսահայ երեւելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային եւ լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ