News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱՊՀ Երկրների երիտասարդական միության  նախաձեռնությամբ, կառավարության դահլիճում մեկնարկել է «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը:

Բացման արարողությանը ներկա են եղել պատվիրակություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից, Բելառուսից, Ղրղըզստանից ու Տաջիկստանից:

Ծրագիրը ներառում է գիտաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ «Եվրասիական Ինտեգրացիա»-ի խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, ընդհանուր մշակութային ժառանգությունը` որպես ինտեգրման գործընթացները զարգացնող գործոն, մշակութային բազմազանության պահպանության խնդիրները, «Եվրասիական Ինտեգրացիա»-ն երիտասարդների աչքերով թեմայի շուրջ: Վերը նշված ծրագրերին մասնակցում են  երիտասարդական կազմակերպություններ, հասարակական ակտիվ գործիչներ, քաղաքական այրեր ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ԱՊՀ երկրներից:

Ծրագրում ընդգրկված է նաեւ «Ազգերի բարեկամության այգու» ծրագրի շնորհանդեսը:

Համաժողովը նախատեսում է ստորագրել համաձայնագիր `ստեղծելու նոր բազմազգ «Եվրասիական շարժում», որը կհամախմբի տարբեր ազգերի երիտասարդներին եվրասիական ինտեգրման գաղափարի շուրջ:

Այսօր առավոտյան ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ