News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձման համար Հունգարիայի եւ նրա վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից Հայաստանից ներողություն խնդրելու եւ դեպի հաշտություն քայլ կատարելու ցանկություն չի նկատվում, գրում է հունգարական ֆրանսալեզու էլեկտրոնային «Hulala» թերթը:

Հայաստանը պատրաստակամ է Հունգարիայի հետ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին անցյալ շաբաթ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդի` Հայաստան կատարած այցի շրջանակներում, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այնուամենայնիվ, Հայաստանը Հունգարիայից հաշտությանն ուղղված «քայլ» է սպասում:

Այսօր, Նալբանդյանի հայտարարությունից  յոթ օր անց, Օրբանը շարունակում է լռել: Երբեմն նրան անվանում են «ԵՄ անճոռնի բադիկ», նա հավանաբար չի ցանկանում լրատվամիջոցներում հայկական հարցի վերադարձը: Այդ պատճառով, դեռեւս չի երեւում, որ հունգարական կառավարությունը ողջունում է Երեւանի «ձեռքմեկնումը»: Բացի դա, եթե հիշենք անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բուռն հայտարարությունը, ապա հաշտությանը միտված այս «քայլը» Երեւանի համար ունի ոչ ավել, ոչ պակաս, քան  Հունգարիայի կողմից հրապարակայնորեն ներողություն հայցելու նշանակություն: Վիկտոր Օրբանը Հայաստանի կառավարության կամքին ենթարկվելու ցանկություն չունի: Ներողությունը, ինչպես եւ երկու երկրների միջեւ հաշտությունը դեռեւս կսպասեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանը խզել է  դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ այն բանից հետո, երբ հունգարական կառավարությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարոֆին արտահանձնեց իր հայրենիք` Ադրբեջան: Սաֆարովը հայ սպայի սպանության համար հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նրան Բաքվում անմիջապես ներում է շնորհվել եւ ընդունվել որպես հերոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ