News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է մարդու իրավունքների հարցերով թուրք փաստաբան եւ վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը, որը հրապարակվել է «Al-Monitor» ամսագրում:

Թուրքիայում 1915-ի դեպքերը ցեղասպանություն համարող քաղաքացիների խմբերն ապրիլի 24-ին հայերի հետ միասին դուրս էին եկել Ստամբուլի Թաքսիմի հրապարակ՝ հարգելու ցեղասպանության զոհ դարձած 1,5 մլն հայերի հիշատակը:

Ընդամենը 5-6 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ նման միջոցառում կարող է տեղի ունենալ Թուրքիայում: Այդ իրադարձությունները լավատեսություն են ներշնչում, սակայն մինչ Ստամբուլում հավաքվել էին ժողովրդավար եւ հեռատես թուրքերը, մենք նաեւ նկատեցինք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն դեռեւս կրկնում է վերջին 98 թվականներին կրկնվող կարծրատիպը, որի մասին մեզ քաջ հայտնի է:

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությունը: «Մենք այդ հայտարարությունը, որն անտեսում է պատմական իրողությունները, անհանգստացնող ենք համարում եւ ցավում դրա համար»,-ասված է ԱԳՆ հայտարարությունում: Նման քննադատական հայտարարության պատճառ է դարձել Օբամայի խոսքը, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերը դաժանաբար սպանվել են եւ ուղարկվել մահվան երթի:

Մյուս կողմից Թուրքիան վերացրել է երկար տարիներ տեւող տաբուն ու հիմա Թուրքիայում ազատորեն քննարկում են 1915-ի դեպքերը, իրենց կարծիքն են հայտնում, նաեւ օգտագործելով «ցեղասպանություն» եզրը՝ վկայակոչելով մամուլն ու հեռուստատեսությունը:

Մյուս կողմից, տեսնելով Թուրքիայի կառավարության պաշտոնական դիրքորոշւմը, չի կարելի նկատել թեկուզ փոքր փոփոխություն այդ դիրքորոշման մեջ. ինչո՞ւ: Ինչո՞ւ է Թուրքիան փորձում աշխարհին հետ պահել այդ խնդրի քննարկումից, որը քննարկվում է անգամ Թուրքիայում: Ինչո՞ւ Օբամայի հայտարարությունը նման խիստ արձագանքի է արժանանում, թեեւ այնտեղ չի նշվում «ցեղասպանություն» բառը: Ինչու Թուրքիան լուրջ քայլեր կատարելով խոշոր խնդիրների լուծման հարցում, ինչպիսին է քրդական խնդիրը, դեռեւս կրկնում է մեկդարյա կլիշեն Հայկական հարցում:

Այդ ամենը, կարծես, Թուրքիայի ռազմավարությունն է 2015-ի համար, մինչդեռ հայկական սփյուռքը 2015 թվականը համարում է կարեւոր փուլ Հայոց ցեղասպանության ճանաչման հասնելու գործում: Թուրքիան մոբիլիզացնելով բոլոր պաշտպանողական բնազդները, շարունակում է ժխտել ամեն ինչ:
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստվում է հակազդել հայկական սփյուռքին 2015 թվականին: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան խիստ արձագանքելով փորձում է կանխել 2015 թվականին ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը:

Ինչո՞ւ է Թուրքիան այդքան անհանգստանում այդ բառն արտասանելուց: Որովհետեւ Անկարան համարում է, որ կարող են իրավական հետեւանքներ լինել, եթե ԱՄՆ-ն ու եվրոպակյան երկրները ճանաչեն Ցեղասպանությունը:

Միջազգային իրավունքի տեսակետից, այն հարցը, թե արդյոք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն իրավաբանական հետեւանքներ կունենա, բաց է քննարկումների համար: Նույնիսկ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին Էլի Վիզելի հիմնադրամն է, որը մշտապես ասել է, որ 1915-ին անկասկած ցեղասպանություն է եղել, նշել են, որ միջազգային կոնվենցիաները չեն կարող հակադարձ ուժ ունենալ եւ դրա համար, Թուրքիայից հող եւ փոխհատուցում հնարավոր չէ պահանջել: Բայց հայերի դատերի հաղթանակները միջազգային դատարաններում, որը դժվար է տրվում, չի բացառում առանձին պետություններում դատական գործընթացի հնարավորությունը:

Մենք տեսնում ենք, որ հետագա պատժամիջոցներից խուսափելու համար Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը եւ այդ վիճակը չի փոխվի 2015-ին: Կմշակի՞ արդյոք Թուրքիան մարդասիարական եւ ռացիոնալ քաղաքականություն, երբ 2015 թվականի վախն անցնի` դա դեռ ապագայում կտեսնենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ