News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը թերահավատորեն է վերաբերվում Թբիլիսիի ավիացիոն գործարանում ադրբեջանա- վրացական ռազմական օդանավերի արտադրության հեռանկարին:Նրա խոսքով` հիմնական խնդիրներից մեկը նրանում է, որ  նշված գործարանն ի վիճակի չէ  ամբողջական օդանավ արտադրել եւ առնվազն հարկավոր կլինի համագործակցել երրորդ կողմի հետ:

Օրինակ, մեծ խնդիր է շարժիչի հարցը: «Անգամ Իսրայելն է դրանք գնում»,-հիշեցրեց փորձագետը: Նրա խոսքով` այդ նախագիծը անգամ ամենաբարենպաստ պայմաններում  կարող է հաջողություն ունենալ 10  տարի հետո եւ բացառապես որեւէ ավիացիոն գերտերության մասնակցությամբ:Հիշեցնենք, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով իր  ռազմական աղբյուրներին, հաղորդել էր,  որ Վրաստանը ծրագրում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում (ТАМ – Tbilisi Aerospace Manufacturing Company) արդիականացված Su-25 օդանավեր արտադրել: Նախագծի ֆինանսավորման եւ արտադրության համատեղ կազմակերպման հարցերով պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին: Առաջարկի ընդունման դեպքում օդանավերի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում: Պաշտոնական տվյալների համաձայն, 2002-2003թթ Ադրբեջանը Վրաստանից գնել է Su-25 տեսակի 13 օդանավ: Այդ օդանավերն արտադրվել են ТАМ գործարանում` իսրայելական «Elbit Systems» ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Արդիականացումից հետո Su-25 օդանավերը կոչվում են «Սքորփիոն»:

Վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն Ադրբեջանին, Կոնգոյին է վաճառել Su-25 օդանավեր եւ վերանորոգել Թուրքմենստանի ռազմաօդային ուժերի Su-25 տեսակի օդանավեր: ТАМ գործարանը մինչ օրս թողարկել է Su-25 տեսակի մինչեւ 900 օդանավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ