News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի  «Երկրաբանական գիտությունների ինստիտուտի» եւ Թայվանի «Սինիկա ակադեմիայի» միջեւ 2011 թ. 5 տարի ժամկետով ստորագրվել է հուշագիր`  Կովկասի տարածաշրջանում երկրաբանության, սեյսմոլոգիայի, ակտիվ տեկտոնիկայի եւ հրաբխայնության բնագավառում հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Այդ  նպատակով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ տարածք է ներմուծվել տեղորոշման սարքավորման ընդունիչներ, գեոդետիկ ալեհավաքներ եւ սեյսմոմետրեր: Համաձայն մաքսային ընթացակարգերի` սարքավորումները ներմուծվել են մեկ տարի ժամկետով, սակայն դրանց շահագործումն անհրաժեշտ է նաեւ ապագայում:

Երկրաբանական ինստիտուտը դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով երկարաձգել ներմուծված սարքերի համապատասխան մաքսային ժամկետը եւս 3 տարով: Նշված սարքերը ներկայումս օգտագործվում են գեոդինամիկական մոնիթորինգ իրականացնելու նպատակով, որի համար անհրաժեշտ է իրականացնել  տվյալների անընդհատ հավաքագրում` երկարաժամկետ կտրվածքով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով՝ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներառվել է մայիսի 8-ի նիստի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ