News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Երեւանում մայիսի 9-ին, կկազմակերպվի «Ռազմաճակատային լուսանկար՝ ընտանեկան արխիվից» ակցիան, որը տեղի կունենա Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվան այգում, Զաքյան փողոց) եւ Սիրահարների այգում  (Բաղրամյան փողոց): Մի քանի ժամով այդ այգիները կվերածվեն պատերազմական տարիների բեմականացված հրապարակների: 

Ցանկացողները կարող են մասնակցել ակցիային: Տոնի մասնակիցների բերած ռազմական լուսանկարներն ի մի կբերվեն Երկրորդ համաշխարհային պարերազմի հիշողությունների բացառիկ ալբոմում:

Այստեղ նաեւ տեղի կունենան հանդիպումներ վետերանների հետ, պատերազմական սիրված երգերի համերգներ, ցանկացողները պատմական ֆոտոէքսկուրսիա կանցնեն Երկրորդ աշխարհամարտի փուլերով եւ կծանոթանան ընդհանուր Հաղթանակի գործում հայ հերոսների ավանդին: 

Մայիսի 8-ին, ժամը 13.30-ին Երեւանի ծովակալ Իսակովի անվան թիվ 132  հիմնական դպրոցում տեղի կունենա «Պատերազմական տարիների երգեր» խորագրով երեկո՝ նվիրված Հաղթանակի օրվան:

Նույն օրը՝ ժամը 11.00-ին, հանրահավաք-ռեքվիեմ տեղի կունենա Հրազդանի կիրճի 15 հուշարձան-աղբյուրների մոտ:

Մայիսի 9-ին տոնական միջոցառումները կսկսվեն ժամը 10.00-ից՝ Երեւանի Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի շիրիմին ծաղկեպսակներ դնելով: Այդ օրը՝ 18.00-ին,  Մոսկվայի տանը տեղի կունենա բանաստեղծական-երաժշտական երեկո:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ