News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը չի վերանշանակվի իր պաշտոնում: Այս պաշտոնին կնշանակվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը: Այս տեղեկությունը հաստատեցին NEWS.am-ի` նախագահականին մոտ կանգնած աղբյուրները:

Ի դեպ, ոչ Յուրի Վարդանյանը, ոչ Հրաչյա Ռոստոմյանը չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Նշենք, որ պարբերաբար լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում Յուրի Վարդանյանի` նոր պաշտոնի անցնելու հետ կապված: Ի սկզբանե շրջանառվում էր Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնը, այնուհետեւ` Շիրակի մարզպետի պաշտոնը եւ այլն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ