News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրոպայի ճակատագիրը վճռվում է եվրոպական գլխավոր երկրների մայրաքաղաքներում` Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում, ոչ երբեք Ադրբեջանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի եւ տարծաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այն հայտարարությունը, թե տարածաշրջանի ապագան որոշվում է Ադրբեջանում:

Քաղաքագետն այդ հայտարարությունը համարեց  Վրաստանի նախագահի հերթական էքստրավագանտ հայատարարություններից մեկը,  որոնցով նա հանդես էր գալիս վերջին խորհրդարանական ընտրություններից հետո: «Չեմ կարծում, որ Եվրոպայի ճակատագիրը վճռվում է Ադրբեջանում, Եվրոպայի ճակատագիրը վճռվում է եվրոպական գլխավոր երկրների մայրաքաղաքներում` Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում, Պրահյում, Վարշավայում, բայց ոչ երբեք Ադրբեջանում»,-եզրափակեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օրերս Բաքվում Հարավկովկասյան համաժողովին մասնակցելու ժամանակ հայտարարել էր, թե տարածաշրջանի ապագան որոշվում է Ադրբեջանում:  «Դա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի եւ, առհասարակ, հետխորհրդային երկրների անկախության հարցն է: Եվրոպայի անվտանգության եւ աշխարհի ազատության ճակատագիրը այժմ լուծվում է այս տարածաշրջանում՝ Ադրբեջանում»,-հայտարարել էր Սահակաշվիլին:

Նրա խոսքով, տարածաշրջանում կան բացասական ուժեր, որոնք շահագրգռված են Ադրբեջանում իրավիճակի ապակայունացմամբ. «Սա մտացածին հարց չէ: Մենք դա մեզ վրա զգացել ենք Վրաստանում: Այդ ուժերը կանեն ամեն բան, որպեսզի այն առաջընթացը, որին հասել է Ադրբեջանը, դադարեցվի եւ չշարունակվի: Քանի որ այդ գործընթացը թույլ չի տալիս հանգիստ քնել նրանց, ովքեր իրենց չեն պատկերացնում առանց կայսերական ամբիցիաների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ