News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի երկրների ինտեգրման գաղափարը լավ բարեմաղթանք է, քանի որ առանձին-առանձին այդ երկրները հետաքրքրական չեն ներդրողների եւ աշխարհի մնացած հատվածի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին` մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունները` միավորված Հարավկովկասյան տարածաշրջանի ստեղծման վերաբերյալ:

«Կարծում, որ դա ընդամենը ապագայի շատ լավ բարեմաղթանք է, քանի որ իրականությունն այլ է»,-ընդգծել է Ալեքսանդր Ռոնդելին:

Պատասխանելով այն հարցին, որը վերաբերում էր Սահակաշվիլիի այն հայտարարությանը, թե տարածաշրջանի ապագան լուծվում է Ադրբեջանում, վրացի քաղաքագռտն ընդգծել է, որ դա կապված է Ադրբեջանի նավթի եւ գազի եւ նրա քաղաքական օրիենտացիայի հետ, քանի որ այդ երկիրը պետք է բաց մնա ամբողջ աշխարհի համար: «Կարծում եմ, որ այդ հայտարարությունն արվել է այն տեսանկյունից, որ Ադրբեջանը էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկիր է: Դա նշանակում է, որ Ադրբեջանը մեծ դեր է խաղում տարածաշրջանում իր աշխարհագրական դիրքի, սակայն, նախ եւ առաջ, իր էներգետիկ ներուժի շնորհիվ»,-եզրափակել է Ալեքսանդր Ռոնդելին:

Հիշեցնենք, որ Բաքվում Հարավկովկասյան ֆորումի ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ ժամանակի ընթացքում Հարավային Կովկասը կդառնա միավորված տարածաշրջան, որի հեռանկարում տեղ կա նաեւ Հայաստանի համար: Բացի այդ, նա հայտարարել է, որ տարածաշրջանի ապագան լուծվում է Ադրբեջանում: «Սա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, եւ, առհասարակ, հետխորհրդային երկրների անկախության հարցն է: Եվրոպայի անվտանգության եւ աշխարհի խաղաղության հարցը լուծվում է այս տարածաշրջանում` Ադրբեջանում»,-հայտարարել է Սահակաշվիլին, փոխանցում է «Գրուզիա Online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ