News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շուշիի ազատագրման 21-ամյակի եւ Հաղթանակի 68-րդ տարեդարձի տոնը նշվել է Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ գործադիր մարմնի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին եւ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է. «Մայիսի 9-ը մեր տանն առանձնահատուկ խորհուրդ ուներ, քանի որ հայրս եւս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ուրախ եմ, որ մենք վերականգնեցինք մայիսի 9-ը՝ որպես պետական տոն: Ամեն անգամ այս օրը հիշում եմ իմ հոր խոսքերը, որ սա նաեւ հայ ժողովրդի հաղթանակի օրն է եւ մեր պատմության կարեւորագույն էջերից մեկը:

Մենք պետք է հպարտությամբ հիշենք, որ նաեւ հայ զինվորն է Մեծ հայրենականում իր պարտքը կատարել, քանի որ պայքարելով ֆաշիզմի դեմ՝ նրանք պայքարում էին հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի»:

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի վետերանները զգան եւ պետության, եւ հասարակության ուշադրությունը:

Այնուհետեւ կազմակերպվել է զինվորական շքերթ, որից հետո վարչապետը մասնակցել է վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ