News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանում, այսօր՝ մայիսի 11-ին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 2 տարեկան երեխա է զոհվել, առնվազն 20 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ նշվում էր 11 տուժածի մասին:

Իրանի ԱԻՆ տեղի վարչության ներկայացուցիչ Մոհամադ Շեքարիի խոսքով՝ երեխան մահացել է ստացած ծանր վնասվածքներից, հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրաշարժի գոտում խափանվել է հեռախոսային հաղորդակցությունն ու դադարել էլեկտրաէներգիայի մատակարարումը: Իրանցի սեյսմոլոգների փոխանցմամբ՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նավահանգստային Ջասք քաղաքում: Երկրաշարժից տուժած շրջաններ փրկարարական ջոկատներ են ուղարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ