News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին չորս տարում Հայաստանի կրթության ոլորտում 5 կարեւոր եւ հիմնական ձեռքբերում է գրանցվել: Այդ մասին մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը առաջին հերթին նշել է, թե մոտ 140 համայնքներում նախադպրոցական կրթության հնարավորություն է ստեղծվել: «Հայտնի է, որ նախադպրոցական կրթության հասանելիությունը մեծ խնդիր է Հայաստանի համար: Համայնքների 2/3-ը չունի որեւէ հաստատություն»,- ասել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ Նախարարության գերակա խնդիրներից է նման հաստատությունների երեխաների մինչեւ 90  տոկոս ներգրավումը:

Հաջորդ խոշոր ձեռքբերումն այն է, որ բարձրագույն կրթության ոլորտում սահմանվել են կրթության որակի նոր չափորոշիչներ. «Ուժեղացվել է բուհերի վերահսկողությունը, այդ թվում` արտոնագրման պայմաններով: Այդ ընթացքում մենք կրկնակի կրճատել ենք մասնավոր բուհերի թիվը»:

Երրորդ ձեռքբերումը «Շախմատը դպրոցում» նախագիծն է, որը, ըստ նախարարի, «հայկական կրթական բրենդ» է: Չորրորդ ձեռքբերումն այն է, որ կրճատվել է բանակից տարկետում ստացող երիտասարդների թիվը, ընդ որում առանց օրենքում փոփոխություններ անելու: Իսկ հինգերորդը, ըստ Աշոտյանի, այն է, որ Հայաստանն ամրապնդել է իր տեղը եվրոպական կրթական քարտեզում` լուրջ բարեփոխումներ անելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ