News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2013 թ. առաջին անգամ միջազգային շուկայում արտարժութային պարտատոմսեր կթողարկի: Այդ մասին այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ միջազգային կազմակերպություններն այլեւս Հայաստանին ցածր եկամուտ ունեցող երկիր չեն համարում: Դա նշանակում է, որ միջազգային կառույցներից արտոնյալ պայմաններով վարկերի ստացումը աստիճանաբար նվազելու է, եւ հետագայում ընդհանրապես վերանալու է: Իսկ դա ստիպում է , որ Հայաստանը հայտնվի միջազգային ֆինանսական շուկաներում եւ ինքնուրույն ներգրավի ֆինանսներ; «Դա նշանակում է, որ պետք է սկսել եվրապարտատոմսերի թողարկումը»,- ասաց Դ. Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ: Ըստ Տ. Սարգսյանի՝ եվրաբոնդերը հնարավորություն կտան մասնավոր հատվածին՝ էժան ֆինանսական ռեսուրսներ ներգրավել, քանի մասնավոր հատվածի միջազգային պարտատոմսերը առնվազն 1-1.5% ավելի թանկ են լինում, եթե կառավարական գնանշվող պարտատոմսեր չկան: «Հետագայում, մեր երկրի վարկանիշից կախված, այդ տոկոսադրույքները կարող են նվազել: Պարտավոր ենք լինելու հետեւել, թե ինչպիսին է մեր պարտատոմսերի գնանշումը միջազգային շուկայում, եւ դա լինելու է ինդիկատոր»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե հաջող թողարկում իրականացվի՝ Հայաստանը մտադիր է մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկը, քանի որ 2B ռեյտինգ ունեցող երկրները այսօր կարողանում են ավելի էժան ռեսուրսներ ներգրավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ