News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի» շրջանակներում  Հայաստանի տարածքում նախատեսվում է  հիմնել ժամանակակից տեխնոլոգիայի ներդրմամբ ինուլինի արտադրություն, որի հիմնական հումքը հանդիսանալու է տեղական ֆերմերային  տնտեսությունների կողմից հատուկ տեխնիկական պահանջներով աճեցված գետնախնձորը (Jerusalem Artichoke):

Ինուլինի արտադրության նախատեսվող տարեկան հզորություններն են` 3.0-3.5 հազար տոննա ինուլին, 1.0 հազար տոննա ֆրուկտոզա, 1.2 հազար տոննա թաղանթանյութ (жмых, համակցված անասնակերի արժեքավոր բաղադրիչ), 12 հազար տոննա բիոպարարտանյութ:

Ծրագրին օգնելու համար ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 16-ին որոշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մոտ 3 մլն դրամ տրամադրել՝ օտարերկրյա կապիտալի ներգրավման մրցույթ կազմակերպելու համար:

Այս ծրագրի շրջանակներում տարեկան պետք է արտադրվի 30 հազ. տոննա գետնախնձոր՝ 3 հազ. հա-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ